ՆԱՏՕ-ի անդամները մտավախություն ունեն դաշինքի նկատմամբ Ֆրանսիայի քաղաքականության փոփոխությունից, եթե Մարին Լը Պենի «Ազգային միավորումը» հաղթի խորհրդարանական ընտրություններում։ Որոշ դիվանագետներ այն կարծիքին են, որ Ֆրանսիան կարող է ևս մեկ անգամ դուրս գալ դաշինքի ռազմական հրամանատարությունից և ավելի քիչ թվաքանակով, ավելի ցածր աստիճանի զորքեր ուղարկել ՆԱՏՕ, քան՝ ներկայում:               
 

Սա պատմություն է Արևմուտքի երկակի ստանդարտների ու ցինիզմի մասին

Սա պատմություն է Արևմուտքի երկակի ստանդարտների ու ցինիզմի մասին
24.05.2024 | 14:24

Երեկ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան քվեարկել է մի բանաձևի օգտին, որով սահմանվում է Սրեբրենիցայի ցեղասպանության օր:

1995-ին բոսնիացի սերբերի կողմից սպանվել է 8000-ից ավելի բոսնիացի: Այս իրադարձությունների համար բոսնիացի սերբերի առաջնորդներ Ռադովան Կարաջիչը, Ռադկո Մլադիչը և մյուսները միջազգային դատարանների կողմից դատապարտվել են, ըստ էության, միջազգային մակարդակով տրվել է իրավա-քաղաքական գնահատական:

Հիմա այս բանաձևը, որը նախաձեռնվել է Գերմանիայի, ԱՄՆ-ի, արևմտյան այլ երկրների կողմից, ըստ էության, քաղաքական նպատակ է հետապնդում, որը մի կողմից, ուղղված է «անհնազանդ» Սերբիային պատժելուն, մյուս կողմից՝ կարող է «պայթեցնել» Բալկանները, դառնալ Բոսնիա-Հերցեգովինայի քայքայման, նոր պատերազմների պատճառ:

Այն Արևմուտքը, որը հանդուրժում և խրախուսում է Նեթանյահուի կառավարության ցեղասպան քաղաքականությունը, ահաբեկում է նրան ձերբակալելու օրդեր տալու միջնորդություն ներկայացրած ՄՔԴ դատախազին, հրաժարվում է Արցախում տեղի ունեցածը էթնիկ զտում որակել, 30-ամյա վաղեմություն ունեցող և արդեն միջազգային գնահատականի արժանացած իրադարձություններն օգտագործում է որպես գործիք՝ իր աշխարհաքաղաքական նպատակների համար, եթե անգամ դրա հետևանքը կարող են դառնալ նոր պատերազմն ու զոհերը:

Սա պատմություն է Արևմուտքի երկակի ստանդարտների ու ցինիզմի մասին:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Հ.Գ.

Բարեբախտաբար, Հայաստանի ներկայացուցիչը չի միացել այս նախաձեռնությանը՝ գերադասելով ձեռնպահ քվեարկությունը:

Դիտվել է՝ 986

Մեկնաբանություններ